Posted by: | Posted on: Մայիսի 23, 2018

Բարձրացրու′ գլուխդ՝ զինվոր,
Բա′ց արա հոգնած կոպերդ,
Քո սխրանքն անմահ է,
Քո անունը մեր սրտերում:

2016 թվականի ապրիլը արյունոտ տառերով գրվեց հայ ժողովրդի պատմության ու հիշողության մեջ, բայց նոր ազդակ դարձավ միասնական ոգու, անխախտ հավատի ու հարատև պայքարի: Տնտեսագիտականի աշակերտները հիշեցին  ու հարգեցին իրենց արյան գնով մեր սահմանները մերը պահող զինվորների անմահ հիշատակը:

 


Posted by: | Posted on: Մայիսի 15, 2018

Կարդացած մարդը երկու մարդ է: Համոզմունք, որով ապրում և արարում են Իզաբել Փաթույոն և ֆրանսահայ Շառլ Զուլալյանը: Ընթերցասերները Գյումրիում են ԿԱԶԱ կենտրոնի հրավերով: Տնտեսագիտակլան վարժարանի 7-րդ և 8-րդ դասարանի աշակերտներին նրանք պարգևեցին ֆրանսիական գրականությունը կարդալու, ունկնդրելու վայելքը, իսկ վարժարանին՝ գրական ցերեկույթի լավագույն պահերն ամփոփող էլեկտրոնային գիրքը:

https://as.photoprintit.com/web/85006278/showPublishedPhotoBook.do?ehash=80e1996ac2bfe3f118aa479129d1edef


Posted by: | Posted on: Մայիսի 15, 2018


Posted by: | Posted on: Մայիսի 15, 2018

Մասնագիտական կողմորոշման նպատակով Գյումրու տնտեսագիտական վարժարանը մայիսի 15-ին հյուրընկալեց Գյումրու թիվ 15 դպրոցի 9-րդ դասարանցիներին:  Նորագույն տեխնոլոգիական միջոցներով զինված դասարանում անցկացված դասը աստղագիտությունից էր: Էլեկտրոնային դասը ավելի տեսանելի և առարկայական դարձրեց ուսումնական նյութը, իսկ կիրառված նորագույն մեթոդներն ու KAHOOT ուսումնական ծրագրերը մոտիվացրեցին աշակերտներին:


Մայիսյան եռատոն

Posted by: | Posted on: Մայիսի 14, 2018

Մայիսյան եռատոնը հաղթական ու հայրենասիրական երգ ու պարով, ոգեշունչ մաղթանքներով ու ազգային տրամադրությամբ նշվեց Գյումրու տնտեսագիտական վարժարանում: 10ա դասարանի շնորհալի աշակերտները ներկաներին մի կտոր հաղթանակ ու մե˜ծ  հպարտություն պարգևեցին, իսկ ուսուցիչներին ու ծնողներին՝ վստահություն, որ տեր ու կրող են հերոսական մեր պատմության, փառահեղ ներկայի ու լուսավոր ապագայի:


Posted by: | Posted on: Ապրիլի 22, 2018

Շնորհավորում ենք մեր վարժարանի տնտեսագիտական ենթահոսքի 10ա դասարանին «Տնտեսագիտություն» առարկայից ֆանտաստիկ գիտելիքներ ցուցաբերելու համար։
Խորին շնորհակալություն իր առարկան առավելագույնս տիրապետող ուսուցչուհի Ռոզա Կուրղինյանին, ինչպես նաև Ալլա Հարությունյանին՝ մեզ աջակցելու համար։


Posted by: | Posted on: Ապրիլի 22, 2018

Հայաստանը 2008թ-ից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է և ակտիվորեն մասնակցում է նրա կողմից իրականացված մշակութային, կրթական միջոցառումներին: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ մինչև ապրիլի 10-ը ամբողջ հանրապետությունում կանցկացվեն մի շարք միջոցառումներ տարբեր ոլորտներում` կրթության, գիտության, երաժշտության, գրականության: Մարտի 20-ին Գյումրու տնտեսագիտական վարժարանում ևս ֆրանսերենի իրական «տոն» էր: Մրջոցառումը սկսվեց շնորհակալությամբ: Շնորհակալություն վարժարանի տնօրենին երրորդ օտար լեզու ուսումնասիրելու հնարավորության համար: Գյումրու տնտեսագիտականը առաջիններից էր հանրապետությունում, որ սկսեց ուսուցանել միանգամից երեք օտար լեզու, իսկ արդյունքը այն հմայիչ և անսխալ ֆրանսերենն էր, որ հնչում էր միջոցառման մասնակիցների շուրթերից:


Posted by: | Posted on: Ապրիլի 22, 2018

«Կարեն Աբրահամյանը իմ այն շրջանավարտներից մեկն է, ով փառքով ավարտել է ծառայությունը հայրենիքին, արժանացել բազում պարգևների։Մեզ մնում է շնորհակալ լինել և հպարտանալ մեր արժանավոր տղաներով».- հպարտությամբ վստահեցնում է Գյումրու տնտեսագիտական վարժարանի տնօրեն Նառա Չախոյանը:


Posted by: | Posted on: Ապրիլի 21, 2018

Ծանոթացեք մեր տաղանդավոր Մարիամն է։
Նա մեր վարժարանի հպարտությունն է։
Շնորհավորում ենք անգլերեն լեզվի բանավոր խոսքի մրցույթում պատվավոր տեղ զբաղեցնելու համար։
Ամեն ինչ սկսվեց այսպես…


Posted by: | Posted on: Ապրիլի 21, 2018

Մարտի 13-ին մեր վարժարանում անցկացվեց  գիտելիքների փորձնական ստուգում մաթեմատիկայից 11 և 12-րդ դասարաններում։ Ստուգումը անցկացվեց թղթային և համակարգչային տարբերակով։